+374 99 960201, +374 93 211956
Բացահայտեք նոր հորիզոններ մեզ հետ
Ընդհանուր ակնարկ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:
Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Երևան
Խոշոր քաղաքները՝
Գյումրի | Վանաձոր |
Վաղարշապատ | Հրազդան |
Աբովյան | Կապան |
Արմավիր | Գավառ |
Արտաշատ | Չարենցավան |
Սևան | Գորիս |
Մասիս | Աշտարակ |
Արարատ | Իջևան |
Պետական լեզուն՝ հայերեն
Կրոնը՝ Բնակչության բացարձակ մեծամասնությունը հետևորդ է Հայ առաքելական եկեղեցու
Դրամական միավորը՝ Դրամ, շրջանառության մեջ է մտել 1993-ից
Էթնիկ կազմը՝ Հայեր` 96%
Ազգային փոքրամասնությունները` ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն
Օգտակար հանածոները՝ Հայաստանում արդյունահանում են պղինձ, ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պերլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Տարածքը` 29.74 հազար քառ. Կմ
Ծովի մակարդակից միջին բարձրությունը՝ 1,800 մետր
Ամենաբարձր լեռնագագաթը՝ Արագած լեռը (4,090 մետր)
Հարևան երկրները՝
Հյուսիսում` Վրաստան
Հյուսիս-արևելքում` Ադրբեջան
Հարավում` Իրան
Արևմուտքում` Թուրքիա