+374 99 960201, +374 93 211956

Բացահայտեք նոր հորիզոններ մեզ հետ

Ազգային տոներ

Բացահայտեք նոր հորիզոններ մեզ հետ


Սուրբ Ծնունդ

Иллюстрация Քրիստոսի ծնունդը նշվում է ամբողջ աշխարհում: Սուրբ Ծնունդը հայերը նշում են հունվարի 6-ին և այցելում մոտակայքում գտնվող եկեղեցիները` մասնակցելու հատուկ պատարագին: Այս արարողության մասն է կազմում «ջրի օրհնությունը», երբ ջուրն օրհնվում է Սրբազանի կողմից: Արարողության ամենագեղեցիկ պահերը տեղի են ունենում եկեղեցում և տանը: Շատ ընտանիքներում գնում են եկեղեցի Սուրբ Ծննդյան նախօրեին և հենց առավոտյան, հետո նրանք ճաշակում են ավանդական ընթրիքը: Ավանդության համաձայն հիմնական ուտեստներն են ձուկը, կարագով պատրաստված բրինձով և չամիչով փլավը: Ճաշի հետ մատուցվում է միայն կարմիր գինի:

Զատիկ

Иллюстрация Զատիկը ամենահին և ամենասպասված տոներից է Քրիստոնյա աշխարհում: Բոլորը միմյանց այդ օրը շնորհավորում են` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» –«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Զատիկից առաջ պասի շրջանում հայկական ընտանիքներում սկուտեղի վրա` բամբակի բարակ շերտով ցանում են ցորեն կամ այլ սերմ և դնում են այն լուսավոր տեղում, այնքան մինչև աճում են: Այդ կանաչ բույսը խորհրդանշում է գարունը և բնության զարթոնքը: Խոտի վրա դրվում են ներկված ձվերը և զարդարում են տոնական սեղանը: Մինչ այժմ հայերը պահպանել են ձվերը կարմիր գույնով ներկելու և կորեկ հացի Աստվածաշնչյան սովորույթը: Երբ Քրիստոսին խաչել են, նրա մայրը վերցրել է մի քանի ձու և փաթաթել դրանք կտորի մեջ: Երբ մայրը տեսել է իր որդուն խաչված և արյունոտ, նա ծնկի է իջել և լաց է եղել: Մոր արցունքները և որդու արյունը թափվելով ձվերի վրա ներկել են դրանք, իսկ կտորը մայրը գցել է իր գլխին: Այդ օրվանից ավանդական է դարձել կարմիր գույնով ներկել ձվերը, իսկ կանայք գլխաշոր կրել եկեղեցի մտնելիս:

Տյառնընդառաջ (տրնդեզ)

Иллюстрация Ըստ կրոնական ավանդույթների` այս տոնը կապած է Տիրոջն ընդառաջ գալու հետ` իր ծնունդից 40 օր հետո: Հայկական եկեղեցին այդ տոնը նշում է փետրվարի 13-ին: Տոնին ցատկում են կրակի վրայով և չբեր կանայք, և ասվում է, որ դրանից հետո Աստված նրանց երեխա է պարգևում: Դա շատ հին և հետաքրքիր հայկական տոն է:ի հիմնական արարողությունը կրակ վառելն է, որը խորհրդանշում է գարնան սկիզբը:

Սուրբ Սարգսի տոն

Иллюстрация Սուրբ Սարգիսը երիտասարդների շրջանում սիրված ավանդական տոներից է: Այն տոնվում է Զատիկից 63 օր առաջ, կիրակի օրը` հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկած ժամանակահատվածում: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն ուտում են աղի բլիթ, որպեսզի երազ տեսնեն:Նրանք հավատում են, որ Սուրբ Սարգիսը որոշում է իրենց ճակատագիրը, և որ այն անձնավորությունը, ով նրանց երազում ջուր կտա, կդառնա իրենց ապագա կողակիցը: Մարդիկ նաև ալյուրով սկուտեղ են դնում իրենց տան մոտ, որպեսզի Սուրբ Սարգիսը իր ձիով անցնի վրայով: Նրանք հավատում են, որ Սուրբ Սարգիսը անցնում է իր հրեղեն ձիով և հետք է թողնում ալյուրի վրա, որը և նրանց հաջողություն է բերում: Շատերի պատկերացմամբ Սուրբ Սարգիսը գեղեցիկ է նիզակով, ոսկյա գլխածածկով և ոսկյա զրահով:

Վարդավառ (պայծառակերպության տոն)

Иллюстрация Հայկական ավանդական տոների շարքում Պայծառակերպության տոնը խոշոր ամառային տոն է, որը տոնվում է Զատկից 14 շաբաթ հետո: Նախաքրիստոնեական Հայաստանում այս տոնը կապվում էր հեթանոսական Անահիտ աստվածուհու հետ, ում հեթանոսական տաճարն էին գնում երիտասարդներն ու տարեցները ուխտագնացության: Վարդավառ անունը ունի երկու նշանակություն` վարդերով վառված և ջուր ցողել: Լեգենդի համաձայն հայկական Աստղիկ աստվածուհին սեր էր տարածում վարդի ջուր ցողելով և վարդեր նվիրելով: Վահագն Աստվածը պահել էր այդ սերը` վիշապների դեմ պայքարելով: Տոնը ձևավորվել է քրիստոնեության ընդունումից հետո: Այժմ վարդավառի ժամանակ բոլորը ջուր են ցողում միմյանց վրա վաղ առավոտից, և ոչ ոք չպետք է նեղանա կամ վիրավորվի այդ չարաճճիության համար:

Ծաղկազարդ

Иллюстрация Ծաղկազարդը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որպես մեսյա: Այդ օրը տղաներն ու աղջիկները հագնում են իրենց լավագույն զգեստները: Գյուղի տղամարդիկ կտրում են ուռենու ծառերը, իսկ աղջիկները զարդարում են դրանց ճյուղերը գույնզգույն կտորներով, մրգերով և կոնֆետներով: Երիտասարդները ուռենու ճյուղերից պսակներ են պատրաստում և կրում դրանք:

Նավասարդ

Иллюстрация Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է 3 նոր տարի, Կաղանդ, Նավասարդ և Ամանոր անուններով: Դեռևս վաղնջական ժամանակներում հայերը Նոր տարին ազդարարել են մարդի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ Նոր տարին նշվում էր Նավասարդի 11-ին, այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին:Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներն էին համարում Նոր տարվա սկիզբ և դա երկրի տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում առաջացնում էր որոշ դժվարություններ: 19-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ, որի համաձայն հայերն Ամանորը սկսեցին նշել հունվարի 1-ին:

Ավանդույթներ

Բացահայտեք նոր հորիզոններ մեզ հետ


Հարսանյաց արարողություն

Иллюстрация Հայկական եկեղեցում սա վառ արտահայտված արարողություն է, որը քայլ առ քայլ տանում է դեպի ամուսնու և կնոջ նոր կյանք: Խորհուդը մատնանշում է սերը, որը դեռ փորձված չէ սուրբ միության մեջ: Արարողության յուրաքանչյուր կետ ունի իր նշանակությունը: Օրհնվելուց հետո տեղի է ունենում ամուսնական մատանիների փոխանակում հարսի և փեսայի միջև, որը խորհրդանշում է ամուսնական կյանքում ամուսինների միմյանց լրացնելը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հարստացնի միությունը: Արարողության ընթացքում և նաև դրանից հետո երիտասարդ զույգի ձեռքերի միավորումը խորհրդանշում է միություն: Թագադրման արարողությունը համարվում է ամուսնական ամենագեղեցիկ սովորույթը:Հարսն ու փեսան թագադրվում են ինչպես թագավոր և թագուհի իրենց փոքր թագավորությունում` տանը, որտեղ նրանք պետք է թագավորեն իմաստությամբ, ազնվությամբ և արդարությամբ: Ամուսնական արարողության ընթացքում հարսն ու փեսան կանգնած միմյանց դեմառդեմ, իսկ քահանան նրանց միջև` խաչը ձեռքին: Թագադրման արարողությանը հետևում է ընդհանուր բաժակի օրհնումը, երբ գինու գավաթը օրհնվել էր և այդ արարողությանը ներկա էր գտնվել Քրիստոսը: Ընդհանուր գինու գավաթից խմելը խորհրդանշում է, որ զույգն այսուհետ պետք է կիսի ամեն ինչ` ուրախություն, ինչպես նաև տխրություն: Արարողության ավարտին քահանան օրհնում է զույգին` խնդրելով Աստծուց, որպեսզի պաշտպանի նրանց և իր հովանու տակ առնի: Այսպիսով Աստծո օրհնությունը փոխանցվում է նրանց, որպեսզի ապրեն սիրով և միասին` փոխադարձաբար լրացնելով միմյանց:

Մկրտություն կամ կնունք

Иллюстрация Մկրտություն նշանակում է «լվացում», «մաքրություն», որը կատարվում է ջրով` սրբելու, մաքրելու համար մկրտվողի մեղքը, որը կոչվում է առաջին կամ սկզբնական մեղք: Մկրտությունը կոչվում է նաև վերստին ծնունդ, որովհետև մկրտվողը սրբվում է, մաքրվում իր մեղքերից և նորից ծնվում Սուրբ Ավազանից: Այս նոր և հոգևոր ծնունդը մկրտվածին դարձնում է Քրիստոսի եկեղեցու անդամ: Մկրտությունը Հայ Առաքելական եկեղեցում կատարվում է քահանայության աստիճան ունեցողի ձեռքով: Մկրտվելով` մարդիկ ոչ միայն մաքրվում են մեղքերից և որդեգրվում Աստծուն, այլև եղբայրանում են իրար` որպես Սուրբ Ավազանից ծնվածներ: Քրիստոնեական եկեղեցում մարդկանց հավասարության, եղբայրության և արդարության խորհուրդներն իրագործվում են մկրտության արդյունքում: Դրոշմը մկրտության անբաժան մասն է: Ջրով մկրտվելուց անմիջապես հետո երեխան դրոշմվում է կամ օծվում մյուռոնով կամ սուրբ յուղով: Դրոշմը նաև նշանակում է կնիք, և այս պատճառով մկրտությունը կոչվում է նաև կնունք: Դրոշմը խորհրդավորում է Սուրբ Հոգու շնորհը: Սուրբ Հոգին հայտնվեց Փրկչի Մկրտության ժամանակ և աղավնակերպ իջավ Նրա վրա: Սրբալույս մյուռոնը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա: Մյուռոնի բուն նյութը ձիթենու յուղն է` ձեթը, բայց նրա հետ նաև խառնում են 40-ից ավելի անուշահոտ նյութեր (ծաղիկներ, արմատներ), որոնցից ամենագլխավորը բալասանն է: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մյուռոն պատրաստելու և օրհնելու իրավունքը վերապահված է կաթողիկոսին: